Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսիում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 7 նոր դեպք: Այս պահին ունենք 122 դեպք: Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- նշեց առողջապահության նախարարը: