Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց մի նախագիծ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիթորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 26 մլն 600.000 դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով:
Սույն որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.
Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է իրականացնել միջազգային աուդիտ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիթորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար:
«Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ:
Ընկերությունը գործնական կապեր է հաստատել չեխական «Մեդիառիսերչ» ընկերության հետ, որը Նիլսեն Ադմոսֆեր միջազգային ցանցի անդամ է։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ պահուստային ֆոնդից գումար է հատկացվում, որը ՀՌԱՀ-ի 7 միլիարդիբյուջեի 0,35 տոկոսն է: «Նախագծի նպատակին համաձայն ենք, բայց ինչպես հասնել դրան, պետք է մտածել: Բացի այդ՝ գնման գործընթացը մի քիչ թափանցիկ պետք է դարձնել»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է վերացնել մենաշնորհը, թափանցիկությունը մեծացնել: «Հեռուստատեսային ոլորտում ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Երկու կառույց ունենք՝ մեկը բաշխում է գովազդից առաջացած գումարները, մյուսն էլ արձանագրում է հեռուստաալիքների ցուցանիշները: Եթե ռեյտինգ չափողների, հեռուստաընկերությունների, գումար բաշխողների միջեւ կա որոշակի փոխկապակցվածություն, ապա կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկող գործառույթ: Դա գտնվում է ՀՀ նախկին ղեկավարության հետ կապված անձանց ընտանեկան կապեր ունեցող վերահսկողության ներքո»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Վարչապետն ասաց, որ պետք է իրական սեփականատերերին վերհանել: Հայաստանում կոռուպցիոներների հեռուստատեսություն: «Ավելին՝ հեռուստատեսության լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա: Կոռուպցիա գրուպը ներկայացնում է լուրերի շտապ թողարկում»,- օրինակ բերեց գործադիր մարմինը:
Այն լրատվական պատերազմը, որը տարվում է կառավարության դեմ, Փաշինյանի խոսքով, օգնում է մեզ բարձրացնելու կառավարության աշխատանքի որակը: