Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի (SUTD) մասնագետները, ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ, հայտնում է Rusarminfo-ն։
Համաձայն կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչև հունիսի 10-ը, իսկ 99%-ը՝ մինչև հունիսի 28-ը։ Կորոնավիրուսի բռնկումը լիովին կչեզոքացվի օգոստոսի 19-ին։
Ամբողջ աշխարհում վարակվածների 97%-ն ի հայտ կբերվի մինչև մայիսի 30-ը, իսկ 100%-ը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։