տուն Լուրեր Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մոբայլ հավելվածների ցուցահանդես»

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մոբայլ հավելվածների ցուցահանդես»

185
0

 

csm_de_SM-T3100ZWADBT_003_Right-Perspective_white_557f62a880

Մայիսի 30-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մոբայլ հավելվածների ցուցահանդես», որտեղ կհյուրընկալվեն ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններˋ Օրանժ Արմենիա, Ինսթիգեյթ մոբայլ, Արմ Թաբ, Էս Էֆ Էլը , Այ Դրամ, Սամսունգ եւ այլն:

Ընկերությունները կներկայացնեն խելացի հեռախոսների եւ սարքերի համար իրենց մշակած ծրագրերըˋ բիզնես, կրթական, ժամանցային եւ սոցիալական ուղղվածությամբ:

«էմ լաբ էկա»–ի տնօրեն Մարիամ Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր Հայաստանում ստեղծվում են հետաքրքիր եւ բազմազան «խելացի հեռախոսների» ծրագրեր, որոնք մրցունակ են աշխարհում:

Դա հիմք հանդիսացավ առաջին անգամ անցկացնելու այս ցուցահանդեսը:

«Այդ ծրագրերի վրա ստեղծվել են կայուն ու զարգացած բիզնեսներ: Նպատակ ունենք խրախուսել, որ այս ոլորտում նոր ընկերությունները  գործունեություն ծավալեն: Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը: Փորձարկվելու են նաեւ առաջին հայկական arm tab պլանշետները»,-ասաց Դավթյանը:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայանալու են նաեւ ԱՊՀ երկրներից ներկայացված թիմեր:

Այցելուների համար միջոցառումը բաց է լինելու: Ցուցահանդեսը տեղի կունենա Սիրահարների այգում: