տուն Քաղաքական Հայաստան Հայաստանում ալկոգելի դեֆիցիտ չկա. մեծ արտադրություն է գործում. վարչապետ

Հայաստանում ալկոգելի դեֆիցիտ չկա. մեծ արտադրություն է գործում. վարչապետ

227
0

Հայաստանում ալկոգելի եւ սպիրտային հիմքով այլ միջոցների պակաս չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պահանջ կա դեղատներում: Սակայն այսօր էլ պարզվել է, որ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, որի մեծ մասը գնում է ալկոգելի արտադրությանը:

Ըստ էության՝ վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների տներում մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված, դա խուճապային գնումների հետեւանք է:

Նիկոլ Փաշինյանը հավաստեց, որ կան 3 ընկերություններ, որոնք արտադրում են ալկոգել, այսօր երեւի չորրորդ ընկերությունը կմիանա արտադրությանը, սակայն մեր երկրում ալկոգելի դեֆիցիտ չունենք, գուցե որոշ տեղերում խնդիր կա, բայց մեծ հաշվով դեֆիցիտ չունենք, քանի որ մեծ արտադրություն է գործում: