տուն Լուրեր Հայաստանն ու Հորդանանը կրթության ոլորտում կհամագործակցեն

Հայաստանն ու Հորդանանը կրթության ոլորտում կհամագործակցեն

129
0

armen-ashotyan_3

ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց Նախագահի առաջարկով ԱԺ մտած օրինագիծը` Հայաստանի և Հորդանանի միջև կրթական հարցերում համագործակցություն սկսելու ուղղությամբ:

«Այս համաձայնագրի միջով մենք կկարողանանք շատ խնդիրներ լուծել: Հորդանանը շատ նման է Հայաստանին մի շարք ուղղություններով: Ուզում եմ ասել, որ Հորդանանը նույնպես Համաշխարհային բանկի հետ իրականացնում է արդյունավետ ծրագրեր: Եվ դուք լավ գիտեք, որ տարիներ շարունակ Հայաստանցի արևելագետ ուսանողները հնարավորություն ունեին Եգիպտոսում և Սիրիայում կատարելագործվել, սակայն հայտնի իրադարձությունների հետևանքով Հայաստանում առաջացել է արաբագիտության զարգացման տեսանելի խոչընդոտ: Մենք որոնում ենք և գտնում ենք Արաբական աշխարհում գործընկերներ, որպեսզի ստեղծենք մեր լավագույն ուսանողների համար արաբագիտության ուսումնասիրության  պայմաններ: Թեպետ համաձայնագիրը վավերացված չէ, սակայն մենք բարի կամքի դրսևորում ունեցանք, և անցյալ տարի հայ ուսանողներից չորսը արդեն սովորում են Հորդանանում: Մենք ունենք նաև Հորդանանից ժամանած ուսանողներ, որոնք հիմնականում Բժշկական համալսարանում են սովորում: Այժմ Հայաստանում է գտնվում Քուվեյթի համալսարանի ղեկավարությունը, օրերս ստորագրվել են համաձայնագրեր ՀՀ մի շարք ԲՈՒՀ-երի հետ, ինչը մեզ թույլ կտա ստեղծել նոր գործընկեր այդ ուղղությամբ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: