տուն Լուրեր Բլոգ Հայաստանն արագ տենպերով վերածվում է իզգոյ պետության

Հայաստանն արագ տենպերով վերածվում է իզգոյ պետության

207
0

Stepan-Danielyan«Հայաստանն արագ տենպերով վերածվում է իզգոյ պետության կամ իզգոյ ազգի` ձևակերպումն ըստ ճաշակի: Այս իրավիճակում գործող իշխանության հիմնական խնդիրն է պատասխանատվությունից խուսափելը, կամ որքան հնարավոր է հեռացնել պատասխան տալու ժամանակը, որի համար, բնականաբար պետք է երկարեցնել իշխանությանն մնալու ժամկետը: Սա է իշխող խմբավորման ներքին և արտաքին քաղաքականության միակ նպատակը, ինչի համար ծառայում է նաև ինֆորմացիան ոլորտը: Ինֆորմացիոն քաղաքականության հիմնական նպատակը հնարավոր այլընտրանքային խմբերի ու խմբավորումների մեկուսացումն է և վարկաբեկումը:

Երեկ մեդիաոլորտը լի էր հոկտեմբերի 27-ին նվիրված ակնարկներով և “վերլուծություններով”, որոնց նպատակը դժվար չի կռահելը, սակայն այդ նյութերն իրենց մեջ մեկ վտանգ են պարունակում: Նորից քննարկման թեմա դարձավ Նաիրի Հունանյանի արարքի գնահատականը. նա ռոմանտիկ հերոս էր, թե պատվեր կատարող մարդասպան: Իշխանությունների համար այս հարցի վտանգավորությունն այն է, որ գնալով ավելի շատ մարդիկ են սկսում հակվել այն մտքին, որ անկախ Նաիրի Հունանյանի կերպարի գնահատականից, նրա արարքը սկսում է ընկալվել որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր և միգուցե միակ տարբերակ: Այսպիսով առաջանում է սոցիալական պատվեր, որը պետք է ռեժիմին մտահոգի»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here