«Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ պետություն-մասնավոր համագործակցության այս ձեւն իրեն դուր է գալիս:
«Երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաեւ շահույթ ստանալ եւ, իհարկե, նաեւ հարկեր վճարել: Սրանից շահում է շրջակա միջավայրը, սրանից շահում են այս միջավայրում ապրող մարդիկ, սրանից շահում է պետությունը, սրանից շահում է տնտեսությունը: Եւ ի դեպ, ոլորտն ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել եւ շահույթներ ստանալ»,- գրել է վարչապետն ու ներկրված նոր տեխնիկայից լուսանկար հրապարակել: