տուն Քաղաքական Միջազգային Հայաստանն ամենաշատն է տուժել ԽՍՀՄ փլուզումից. Gallup-ի հարցում

Հայաստանն ամենաշատն է տուժել ԽՍՀՄ փլուզումից. Gallup-ի հարցում

172
0

Untitled

ԽՍՀՄ փլուզման 22-ամյակի կապակցությամբ Gallup-ը նախկին խորհրդային հանրապետություններում անցկացրել է հարցում, որի նպատակն է պարզել, թե ինչպես են գնահատում բնակիչները ԽՍՀՄ փլուզման հետևանքներն իրենց երկրում:

Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նախկին խորհրդային պետություններից Հայաստանում ամենաշատն է դժգոհությունը ԽՍՀՄ փլուզումից` 66 տոկոս: Հայաստանցիների միայն 12 տոկոսն է կարծում, որ ԽՍՀմ փլուզումից պետությունը շահել է: Իսկ 10 տոկոսը տարբերություն չի տեսնում:

ԽՍՀՄ փլուզումից ամենաքիչը դժգոհ են Թուրքմենստանը, Ղազախստանը և Ադրբեջանը (համապատասխանաբար 8, 25, 31 տոկոս):

Հարցումը չի իրականացվել Վրաստանում և Մերձբալթյան երկրներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here