Lichess շախմատային հարթակում հունիսի 14-ին կանցկացվի կայծակնային շախմատի առցանց միջազգային մրցաշար կանանց մասնակցությամբ:
Djerba Women Online open անվանումը կրող մրցաշարին արդեն հայտ են ներկայացրել 75 երկրների 372 շախմատիստուհի: Դրանց թվում են Հայաստանի 7 ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Արմինե Բաբայանը, Աննա Խաչատրյանն ու Վերոնիկա Խաչատրյանը:
Մրցաշարը բաղկացած է 17 տուրից: Պարտիաներն անցկացվելու են 3 րոպե + 5 վրկ ձևաչափով: Խաղալու համար տեսակապը պարտադիր չէ: Մրցանակային հիմնադրամը 2000 դոլար է: Կպարգևատրվեն միայն 1-6-րդ տեղերը գրաված, ինչպես նաև աֆրիկացի և արաբ շախմատիստուհիները, քանի որ մրցաշարի գլխավոր հովանավորը Թունիսի շախմատի ֆեդերացիան է: