տուն Քաղաքական Միջազգային Հայաստանի և Ադրբեջանի նախահագները մինչև տարեվերջ կհանդիպեն. Իգոր Պոպով

Հայաստանի և Ադրբեջանի նախահագները մինչև տարեվերջ կհանդիպեն. Իգոր Պոպով

317
0

C606461C-808F-47D5-9C13-492095E34DAA_w640_r1_s

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպումը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ: Նա նշել է, որ դա Ադրբեջանի նախագահի հետ այսօր քննարկած հարցերից մեկն էր: Այս մասին տեղեկացնում է АПА գործակալությունը:

Պոպովը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահը հանդիպմանը մասնակցելու իր համաձայնությունն է տվել: Նա նաև հայտարարել է.- «Համանախագահներն այսօր Երևան կժամանեն: Այնտեղ մենք այս հարցը կքննարկենք Հայաստանի նախագահի հետ: Քննարկումից հետո հայկական կողմը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա: Մենք հուսով ենք, որ երկու նախագահների միջև հանդիպունը կկայանա մինչև տարվա վերջ»,- հայտել է Պոպովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here