տուն Տնտեսական Հայաստանի քվոտան ԱՄՀ-ում 0.04%-ից կդառնա 0.027%

Հայաստանի քվոտան ԱՄՀ-ում 0.04%-ից կդառնա 0.027%

161
0

International-Monetary-Fund-hacked

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների խորհրդի կողմից 2010թ. դեկտեմբերի 15-ին ընդունվել է «Քվոտաների 14-րդ ընդհանուր վերանայման և Գործադիր խորհրդի բարեփոխման փոփոխությունների վերաբերյալ» թիվ 66-2 որոշումը: Դրանով բոլոր երկրներին առաջարկվել է ընդհանուր քվոտաների ծավալի աննախադեպ՝ 100 տոկոսանոց աճ և քվոտաների վերաբաշխում` համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՀ անդամ պետությունների կշիռներն ավելի ճշգրիտ արտահայտելու համար: Քվոտաների փոփոխությունն առաջին հերթին ազդում է տվյալ պետության պարտավորությունների, քվեարկելու իրավունքի և փոխառությունների ծավալի վրա:

Այդ կապակցությամբ ԱՄՀ կառավարիչների խորհրդի նույն թիվ 66-2 որոշման 1-ին կետի հիմքով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քվոտայի աճ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարաբերական տեղը համաշխարհային տնտեսությունում: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում Հայաստանի համար հաստատվելու է այդ նոր քվոտան:

Նախքան ԱՄՀ կառավարիչների խորհրդի 2010թ. դեկտեմբերի 15-ի թիվ 66-2 որոշմամբ առաջարկվող փոփոխությունը Հայաստանի քվոտան կազմում էր 92.0 միլիոն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունք), որը կազմում է ընդհանուրի 0.04 տոկոսը: Նշված 14-րդ վերանայման արդյունքում, Հայաստանի Հանրապետության քվոտան առաջարկվում է բարձրացնել մինչև 128.8 միլիոն ՀՓԻ, որը կկազմի ընդհանուրի 0.027 տոկոսը: