Ռուսաստանում երեկ մեկնարկել է տանկային բիաթլոնի համաշխարհային առաջնությունը, որին մասնակցում է 12 երկիր։
Առաջին օրվանից հետո առաջատարը Ռուսաստանի թիմն է, որը համապատասխան տարածությունը հատել է 26 րոպե 39 վայրկյանում։ Երկրորդ հորիզոնականում Հայաստանի հավաքականն է՝ 28 րոպե 58 վայրկյանով, երրորդը՝ Ղազախստանը՝ 29 րոպե 53 վայրկյան։ Առանց տուգանային ժամանակի իրենց մրցատարածությունը անցել են Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի թիմերը։
Տանկային բիաթլոնը կտևի մինչև օգոստոսի 16-ը։
Տեղեկացնենք, որ բացի վերոնշյալ չորս թիմերից առաջնությանը մասնակցում են Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի թիմերը։