տուն Տնտեսական Հայաստանի պետական պարտքը 2014-ի մարտին փոքր-ինչ նվազել է

Հայաստանի պետական պարտքը 2014-ի մարտին փոքր-ինչ նվազել է

222
0

դոլար

ՀՀ պետական պարտքը այս տարվա մարտին փետրվարի համեմատ փոքր-ինչ նվազել է: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներից: Այսպես, ընդհանուր պետական պարտքը այս տարվա մարտի 31-ին կազմել է 1 տրիլիոն 883 միլիարդ դրամ կամ 4 միլիարդ 561 միլիոդ դոլար՝ փետրվարի 28-ի 1 տրիլիոն 501 միլիարդ դրամի կամ 4 միլիարդ 614 միլիոն դոլարի փոխարեն:  Ընդ որում նվազել է ոչ միայն ներքին, այլև արտաքին պետական պարտքը: Այս տարվա մարտի 31-ի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմել է 3 միլիարդ 868 միլիոն դոլար: