տուն Քաղաքական Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ. Գլազև

Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ. Գլազև

175
0

1111111111111111

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Գլազևն անդրադարձել է Եվրամիության հետ նախկին ԽՍՀՄ երկրների կողմից ասոցացման պայմանագիր ստորագրելու հարցին, ինչպես նաև ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ:

Նա մասնավորապես նշել է, որ ռուսական փորձագետներն օգնել են հայկական կողմին հասկանալ «Ասոցացման պայմանագրի» բացասական կողմերը. «Հայաստանի դեպքում նույնն էր, ինչ Ուկրաինան, սակայն տարբերությունն այն է, որ Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ և թափ տվեց իր կառավարությանը, քանի որ Հայաստանը պատրաստվում էր ստորագրել ԵՄ հետ մի պայմանագիր, որում կային թյուրիմացություններ»:

«Հայաստանին գրեթե մտցրել էին հոսքագծի մեջ, սակայն ոչ առանց մեր փորձագետների օգնության, մենք վերլուծեցինք, այսինքն` օգնեցինք ռուս գործընկերներին վերլուծել ԵՄ հետ պայամանգիրը: Հայկական կառավարությունը շփոթվել էր իր ընտրության մեջ, նրանք նույնպես կարծում էին (ինչպես Ուկրաինան — խմբ.), որ միաժամանակ կարող են լինել և՛ ՀԱՊԿ անդամ, և՛ պայմանագիր ստորագրել, չէ որ այդ պայամանգրում կա նաև քաղաքական մաս, որտեղ նշվում է, որ այն կողմը, որը ԵՄ հետ ասոցացման պայմանագիր է ստորագրում, պարտավորվում է հետևել եվրոպական քաղաքականությանը և մասնակցել ԵՄ ղեկավարությամբ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը:

Հենց այդ ժամանակ, Հայաստանի նախագահը, որպես մի մարդ, ով պատասխանատու է երկրի անվտանգության համար, ինքն իրեն հարց տվեց` այդ ինչպե՞ս իրենք ԵՄ ղեկավարությամբ պետք է մասնակցեն Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հետաքրքրիր հարց է… Եվ հենց սկսում են այդպիսի հեշտ հարցեր տալ, պարզ է դառնում, որ այս պայմանագիրը զրկում է երկիրը ինքնիշխանությունից, անկախությունից և այն դարձնում է ԵՄ գաղութ: Իսկ լինել ԵՄ գաղութ և Ադրբեջանի հետ հարցեր լուծել՝ անհնար է», — ասել է Գլազևը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը գնում էր ուկրաինական ուղով, Գլազևն ասել է. «Ո՛չ, Հայաստանի նախագահը հստակ ասեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Մաքսային Միությանը: Այժմ ընթանում են փորձագիտական քննարկումներ: 2015 թվականն այն սահմանագիծն է, երբ մենք կմտնենք եվրասիական տնտեսական միություն… Դա վերաբերում է նաև Ղրղզստանին և Հայաստանին…», — ասել է Գլազևը` Հայաստանը կրկին համեմատելով Կալինինգրադի հետ, և խնդիր չտեսնելով այն հարցում, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ՄՄ-ի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here