2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է մոտ 3 միլիոն, 12 հազար 900 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 միլիոն, 911.8 հազ.մարդ և գյուղականը` 1 միլիոն 101.1 հազ. մարդ: Այս մասին ասվում է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15.1 հազ.մարդով կամ 0.5% -ով: Տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.5 հազ.մարդով, ինչն արդյունք է բնական հավելաճի (1.7 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-6.2 հազ.մարդ) տարբերության: