Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը ենթարկվել է վթարի եւ այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնում են բժիշկները երգչուհու վիճակը կայուն է: Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում մասնակցում էր Հայաստանի ձայնը նախագծին, որպես մարզիչ: Նախագիծն արդեն մոտեցել է ավարտին, օրերս պետք է նկարահանվի վերջին` եզրափակիչ հաղորդումը: Araratnews.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ Շուշան Պետրոսյանի հետ տեղի ունեցած պատահարը չի կարող խոչնդոտել հաղորդման նկարահանմանը, քանզի եզրափակչին մասնակցելու են նաեւ արտերկրից` Ռուսաստանից սպասվող հյուրերը, վերջիններիս տոմսերն արդեն գնված են: Թե ինչ կլինի Շուշան Պետրոսյանի մասնակցի ճակատագի հետ, առայժմ հայտնի չէ: