տուն Քաղաքական Միջազգային Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը բաց է ստորագրման համար. Եվրահանձնաժողովի նախագահ

Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը բաց է ստորագրման համար. Եվրահանձնաժողովի նախագահ

229
0

14064

Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Հերման վան Ռոմպոյն ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայի հետ չհաջողվեց ստորագրել ասոցացման մասին համաձայնագիր  և նախաստորագրել նմանատիպ պայմանագիր Հայաստանի հետ: Այս մասին նա ասել է Վիլնյուսում, որտեղ այսօր կայացել է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը:

«Շատ ափսոս, որ մենք այսօր չկարողացանք ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ և նախաստորագրել այն Հայաստանի հետ: Սակայն այդ համաձայնագրերը բաց են լինելու ստորագրման համար: Կարևոր է բաց չթողնել պահը և թույլ չտալ արտաքին ճնշում», — ասել է Ռոմպոյը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here