Ռուսական Газета.RU թերթը նյութեր է հրապարակել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների տրանսֆերային խափանումների վերաբերյալ, որում ներառված է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անգլիական առաջնություն տեղափոխումը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Մխիթարյանն Անգլիայում հայտնվել է 2016 թվականին՝ գերմանական «Բորուսիայից» հեռանալուց հետո, որտեղ էլ առաջին մրցաշրջանում «Մանչեսթր Յունայթեդի» կազմում նվաճել է երեք գավաթ:
«Թվում էր, թե Հենրիխի կարիերայում ամեն ինչ լավ է ընթանում, բայց հաջորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը անկում ապրեց: Նա հիանալի հանդիպումները փոխարինեց անհաջողություններով, ինչը, ի վերջո, Մխիթարյանին բերեց պահեստայինների նստարան, որտեղ նա հաստատուն հաստատվեց և ժամանակի մեծ մասն անցկացրեց այնտեղ՝ մինչև մրցաշրջանի ավարտը»,- գրում է թերթը:
Նշվում է, որ այսքանից հետո Մխիթարյանը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», որտեղ նրա կարիերան հետևյալ ընթացքն է ունեցել. նախ հաջող խաղերի շարք, իսկ հետո՝ անհաջող խաղեր՝ դարձյալ պահեստայինի դերում, այնուհետև անցում դեպի իտալական «Ռոմա»:
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Ռոման» չի շտապում «Արսենալից» գնել իր տրանսֆերին: