Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների այս տարվա վերջին վարկանշային աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը, որը նախորդ ամիս հանգրվանել էր 34-րդ հորիզոնականում, այս ամիս նահանջել է մեկ տեղով:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Պորտուգալիան: Վարկանշային աղյուսակում մեծ փոփոխություններ չեն եղել, քանի որ ընթացիկ մեկ ամսվա ընթացքում հավաքականները քիչ հանդիպումներ են անցկացրել:
- Իսպանիա 1507
- Գերմանիա 1318
- Արգենտինա 1251
- Կոլումբիա 1200
- Պորտուգալիա 1172
- Ուրուգվայ 1132
- Իտալիա 1120
- Շվեյցարիա 1113
- Հոլանդիա 1106
- Բրազիլիա 1102