ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Վերջին մեկ ամսում տեղի ունեցած խաղերի արդյունքներով կազմել է նոր վարկանիշը: Այս մասին գորւմ է armfootball.com-ը:
Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով և այժմ 99-100 տեղերն է կիսում Պաղեստինի ընտրանու հետ: Հոկտեմբերին հայկական թիմը ոչ-ոքի է խաղացելկ Լիխտենշտեյնի (1:1) հետ և պարտվել է Ֆինլանդիային (0:3):
Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունիսին էր վերադարձել թոփ-100:
Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Իտալիան 15-րդ տեղում է, Բոսնիան և Հերցեգովինան` 48, Ֆինլանդիան` 55, Հունաստանը` 58, իսկ Լիխտենշտեյնը` 181:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: