Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների միջև: 12-րդ րոպեին Ջորջ Վինկն առաջ մղեց Ջիբրալթարի հավաքականին: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 0:1: Միայն 66-րդ րոպեին Հովհաննես Իլանգյոզյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 76-րդ րոպեին Հովհաննես Փանոսյանը հաղթանակ պարգևեց մեր թիմին 2:1 հաշվով:
Այս մասին հաղորդում է ՀՀՖ պաշտոնական կայքը: