տուն Մամուլ «Հայաստանի Հանրապետություն». Ամանորի նախաշեմին՝ աչքալուսանք գործարարներին

«Հայաստանի Հանրապետություն». Ամանորի նախաշեմին՝ աչքալուսանք գործարարներին

268
0
«Մեր տնտեսվարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան: Այսուհետ այդպես չի լինի: Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա:
Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից: Նա հայտնեց, որ այդ բանակցությունները տևել են գրեթե մեկ տարի և հենց Ամանորի նախաշեմին հաջողությամբ պսակվել: Տարանցիկ արտահանման համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և մեր ՍԱՏՄ-ի միջև:
Կվերահսկվե՞ն, արդյոք, այդ արտահանման ծավալները, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ, ասենք, մսի պակասի պատճառով թանկացում լինի…»,-գրում է թերթը։
 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: