տուն Հասարակություն Հայաստանի Հանրապետությունում գերիներ չունենք

Հայաստանի Հանրապետությունում գերիներ չունենք

264
0

Հայաստանի Հանրապետությունում գերիներ չունենք, որ փոխանակման մասին բանակցություններ վարենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Եթե նկատի ունեք Արցախում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, ապա դա Արցախի կառավարության գործն է, ես իրավասու չեմ պատասխանելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ. «Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here