տուն Լուրեր Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտությունը Մաքսային միությանն անդամակցելու խոչընդոտ չէ. Սլուցկի

Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտությունը Մաքսային միությանն անդամակցելու խոչընդոտ չէ. Սլուցկի

251
0

_DQv2j1xxPw

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցելու խոչընդոտ չէ, հաղորդում է РИА Новости-ն:

Սակայն նա նշել է, որ այս հանգամանքը հաշվի են առնում թե Հայաստանի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձրաժողովը, թե բոլոր նրանք, ովքեր ներգրավված են Եվրասիական միության կառուցման գործում:

Նա նշել է. «Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը և Հայաստանի հետ մաքսային սահմանի ձևավորումը իրականացվելու է՝ իհարկե, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության փաստը: Մենք նաև գիտակցում ենք, որ այսօր Հայաստանը Մաքսային միության այլ անդամների հետ ընդհանուր սահման չունի, սակայն դա ևս խոչընդոտ չի հանդիսանում»:

Այս առնչությամբ նա բերել է Հունաստանի օրինակը, որը, ըստ Սլուցկու, Բուլղարիայի՝ Եվրամիությանը միանալուց առաջ ԵՄ-ի երկրների հետ ընդհանուր սահման չուներ՛ բայց տնտեսուական առումով դա «ոչ մի սարսափելի բան» չի նշանակել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here