տուն Տնտեսական Հայաստանի գյուղերում ներդրումներ կատարելը պետք է դարձնել շահավետ․ ՀՀ վարչապետի խորհրդական

Հայաստանի գյուղերում ներդրումներ կատարելը պետք է դարձնել շահավետ․ ՀՀ վարչապետի խորհրդական

283
0

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ներդրումների մասին…
Հայաստանի լեռները, անտառները, ինչպես նաև Սևանա լիճը զարգացման մեծ հնարավորություններ ունեն, որը պետք է օգտագործենք։

Նավթ չունենք, բայց ունենք չքնաղագույն երկիր, որը տալիս է անսահման հնարավորություններ։ Այս հնարավորություններից շատ քիչ ենք օգտվում և այն էլ ոչ միշտ խելամիտ եղանակով։

Վերջերս հանդիպեցի մի մարդու , ով հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան և զբաղվել այս բիզնեսով(նորվեգական էկո տների վաճառք)։Եկել և սկսել է՝ հունվարից արդեն պատրաստ կլինի։ Այսպիսի ծրագրերն անչափ կարևոր են։ Մեր հայրենակիցները պիտի վերադառնան Հայաստան և իրենց հետ բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր։

Նմանատիպ գաղափարները կարող են վերակենդանացնել Հայաստանի հեռավոր և աղքատ բնակավայրերը, ինչպես նաև նոր շունչ հաղորդել Սևանա լճի ափամերձ տարածքներին։

Այսպիսի մարդիկ միլիարդավոր դրամների ներդրումներ չեն անում, բայց իրենց կողմից կատարված ներդրումը կարող է շատ ավելի մեծ և դրական ազդեցություն թողնել երկրի տնտեսական զարգացման վրա։
Մեգա ծրագրերից էլ ավելի կարևոր են փոքրիկ, բայց միևնույն ժամանակ բազմապատկվող էֆեկտով և “վարակիչ” փոքր ծրագրերը։

Հ.գ. Այս ծրագրի մանրամասների և նախատեսվող այլ ծրագրերի մասին հերթով կներկայացնեմ»։

Քիչ անց կառավարության ներկայացուցիչը ևս մեկ տեղեկությամբ է կիսվել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Մինչ «Կանչող Գյուղեր»  կոնցեպցիային անցնելը, շարունակեմ նախորդ գրառումս։
Հայաստանի գյուղերում ներդրումներ կատարելը պետք է դարձնել շահավետ։ Պարտադիր չէ, որ 10 000 $ կուտակած մարդը գնի հերթական (ի դեպ ոչ հայկական) մեքենան, քանի որ այդ գումարը չգիտի որտեղ ներդնի։ Ելնելով Երևանի երթևեկության իրավիճակից, կարող ենք փաստել, որ այդպիսի մարդիկ շատ են։ Մյուս կողմից էլ գյուղերում խիստ անհրաժեշտ է ակտիվություն մտցնել, որպեսզի կանգնեցնենք օրեցօր վատթարացող իրավիճակը։
Ներդրումներ կատարելով Հայաստանի հեռավոր գյուղերում ( այլ ոչ թե, օրինակ՝ Վրաստանի զբոսաշրջային կամ ավտո շուկայում) կօգնենք արագ ոտքի կանգնեցնել մեր գյուղերը։
Կարծում եմ նորվեգական տները կարող ենք հեշտությամբ ձևափոխել հայկականի։ Սա թողնենք այն կազմակերպություններին, որոնք կկառուցեն։
Խնդրում եմ այս ամենը դիտարկել նաև Ահնիձոր-Հաղարծին և Աթան — Աչաջուր( Սև Քար) ճանապարհների հնարավոր բացման համատեքստում։ Այս թեմայով ձմռանը քննարկումներ կսկսենք))))։
Հ.գ. Ինչ վերաբերվում է հայկական գյուղի կամ հայկական տների ճարտարապետական լուծումներին, ապա այս մասին հաջորդ գրառման տեսքով))։ Առաջ ընկնելով՝ տեղադրում եմ ՃՇՀԱՀ-ի կողմից նախագծված( Գորիսի առանձնահատկություններով) տների առաջարկվող լուծումներից մեկը»։