տուն Լուրեր Բլոգ Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջխաղացում է ապրել եւ «2եւ »-ից անցել է «10...

Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջխաղացում է ապրել եւ «2եւ »-ից անցել է «10 եւ» չափման

104
0

4+ styopa-safaryan

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քանի որ Եվրոպայի ու Ռուսաստանի հետ չկարողացանք իրականացնել «ե’ւ… ե’ւ» քաղաքականություն, այն այսուհետեւ իրականացնում ենք ե’ւ Զիմբաբվեի, ե’ւ Սուդանի, ե’ւ Հյուսիսային Կորեայի, ե’ւ Կուբայի, ե’ւ Նիկարագուայի, ե’ւ Սիրայի, ե’ւ Բոլիվիայի, ե’ւ Վենեսուելայի, ե’ւ Բելառուսի, ե’ւ Ռուսաստանի հետ: Այդպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջխաղացում է ապրել եւ «2ե’ւ »-ից անցել է «10 ե’ւ» չափման: Արձանագրված ակնառու արդունքներից է այն, որ մի օր ասում ենք «ձեռնպահ» ենք, մյուսն օրն ասում՝ «կողմ» ենք, ստացվում է ՝«ե’ւ ձեռնպահ ենք, ե’ւ կողմ»: Առայժմ աշխարհի ոչ մի գերտերության չի հաջողվել միաժամանակ հայտնել երկու դիրքորոշում՝ վարել «2եւ» քաղաքականություն, իսկ «10եւ»-ը նրանց համար պարզապես երազանք է:

Հատվածներ Արտաշես Գեղայանի /գլխավոր խմբագիր Սերժ Սարգսյան/ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը 21-րդ դարում. անցում երկչափ աշխարհից դեպի բազմաչափ աշխարհ» բազմահատորյակից