տուն Քաղաքական Հայաստան Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է

Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է

213
0

Հայաստանի արտաքին պարտքը 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 789.729 մլն դոլար: Արտաքին պարտքի մասին ցուցանիշները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն, համաձայն որի՝ վերջին ամիսներին արտաքին պարտքն աճել է:

Նախորդ տարվա հոկտեմբերին արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 573.289 մլն դոլար, նոյեմբերին՝ 5 մլրդ 626.252 մլն դոլար, իսկ դեկտեմբերի վերջին արդեն 5 մլրդ 789.729 մլն դոլար: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պատքն աճել է 163.477 մլն դոլարով:

Հայաստանի արտաքին պարտքից 5 մլրդ 300.412 մլն դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկի:

Դրամով Հայաստանի պետական պարտքը  դեկտեմբերի վերջին կազմել է 3 տրիլիոն 513 մլրդ 403.1 մլն դրամ, որից 2 տրիլիոն 777 մլրդ 332.9 մլն դրամ կազմել է արտաքին պարտքը: