տուն Հասարակություն Իրավական Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. կտպագրվեն նորերը

Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. կտպագրվեն նորերը

889
0

Արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում Հայաստանի բիոմետրիկ և դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Տեխնիկական խնդիրներ կան։ Մասնավորապես` բիոմետրիկ անձնագրեր ունենք, բայց դրանց ձևակերպումն այս պահին տեխնիկական ինչ–ինչ պատճառներով փոքր-ինչ խնդրահարույց է։ Բայց մինչև տարեվերջ մեր հյուպատոսական ծառայությունը մտադիր է կարգավորել այդ խնդիրը` թե՛ բիոմետրիկ, և թե՛ դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու առումով»,– ասաց նա։

Ինչես հայտնում է armeniasputnik.am-ը, փոխնախարարի նշած տեխնիկական խնդիրների ուսումնասիրությունն արդեն 2020թ–ին կհանգեցնի նոր անձնագրերի տպագրության։
Նշենք, որ ԱԺ պատգամավորները դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ դժգոհություն էին հայտնել` նշելով, որ հաճախ դրանց որակը կամ որակի բացակայությունը խնդիրներ է առաջացնում գործուղումների ժամանակ։

Հայաստանում դիվանագիտական անձնագրեր են տրվում ՀՀ դիվանագետներին, պետական պաշտոնյաներին, պատգամավորներին։
2018թ–ի թավշյա հեղափոխությունից հետո պարզվել էր, որ դիվանագիտական անձնագրեր են ստացել նաև պաշտոնյաների ու պատգամավորների ընտանիքների անդամները, բարեկամներն ու անգամ սպասարկող անձնակազմի անդամները։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում :