տուն Սպորտ Նոր ռեկորդ.Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 17 տեղով

Նոր ռեկորդ.Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 17 տեղով

194
0

1387854_10151942523628501_591782653_n

Քիչ առաջ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը:

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 17 տեղով և այժմ զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Սա պատմության ընթացքում մեր հավաքականի լավագույն արդյունքն է: Նախորդ ամիս մեր տղաները գտնվում էին 55-րդ տեղում: Մինչ այս Հայաստանի լավագույն ադրյունքը եղել է 41-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ այս արդյունքը մեր հավաքականը գրանցել է շնորհիվ սեփական հարկի տակ Բուլղարիայի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակի, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հետ ոչ-ոքիի (2:2):

Լավագույն տասնյակում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Իսպանիայի հավաքականը: Նրան հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները, որոնք փոխվել են տեղերով: Կոլումբիան, Բելգիան, Ուրուգվայն առաջադիմել են մեկական տեղով, իսկ Շվեյցարիան` միանգամից 7 տեղով և այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: 8-րդ տեղում Հոլանդիայի հավաքականն է, իսկ 9-ում` Իտալիայի, որը նահանջել է 4 տեղով: Լավագույն տասնյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը, որն առաջադիմել է 7 տեղով:

Ամենամեծ առաջընթացն արձանագրել է Մոլդովան` 33 տեղով և Շոտլանդիան` 28 տեղով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here