տուն Տնտեսական Հայաստանից դուրս կարող է տարվել կենսաթոշակային միջոցների առավելագույնը 40%-ը

Հայաստանից դուրս կարող է տարվել կենսաթոշակային միջոցների առավելագույնը 40%-ը

335
0

Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումից հետո կուտակված միջոցների առնվազն 60%-ը պետք է ներդրվեն Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա, ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը այսօր պատասխանեցին կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ լրագրողների հարցերին: Նրանց խոսքով՝ մինչև 40%-ը արտարժույթով ներդնելու պահանջը սահմանվել է նրա համար, որպեսզի կառավարիչները փոխարժեքի տատանումների ռիսկերը կարողանան նվազեցնել: Ըստ Երիցյանի, սակայն, իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ միջոցների շատ ավելի մեծ ծավալ կներդրվի հայաստանյան արժեթղթերում՝ դրամով, քան նվազագույն 60%-ի պահանջն է:

Կառավարությունն ու ԿԲ-ն նաև սահմանել են, թե մեկ թողարկողի մոտ ու մեկ երկրում որքան ակտիվներ կարող են կուտակվել: Այս ամենը արվում է՝ ֆինասական շուկաների ռիսկերից կենսաթոշակային միջոցների գումարները պաշտպանելու և դիվերսիֆիկացնելու նպատակով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here