տուն Տնտեսական Հայաստանին պարտք կտա՞ն. նախարարի պարզաբանումը

Հայաստանին պարտք կտա՞ն. նախարարի պարզաբանումը

241
0

Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Այն 7 մլրդ 324 մլն դոլար է: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է այսօր հայտարարել խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկմանը:

Նրա խոսքով` 7 մլրդ 324 մլն դոլար, որից կառավարության պարտքը կազմում է 6 մլրդ 835 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 53,6 տոկոս է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց` Հայաստանն ունի բավարար վարկունակություն և հնարավորություն՝ պարտք ներգրավելու միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ ներդրողներից: