տուն Լուրեր Բլոգ Հայաստանը վերածվել է ՀայաՍՏԱնի` սուտը ստի վրա է նստած

Հայաստանը վերածվել է ՀայաՍՏԱնի` սուտը ստի վրա է նստած

164
0

SVD594won4SyQS6e7xRN8d9mIB (1)

Հայաստանը վերածվել է հայաՍՏԱնի` սուտը ստի վրա է նստած ու ստից ստում է…

Հանրապետական նախագահ իրեն վերահաՍՏԱտեց՝ ստելով, սպառնալով, սպանելով: Հետո տարիներ ստում էր Եվրոպայում, բայց բռնվեց, չգիտեմ ականջից թե որ այլ մասից, և մի գիշերվա մեջ վերածվեց ասիացու: Ստում է նրա վարչապետը` բյուջեի հափշտակումը՝ «զարգացում», իսկ արտագաղթը՝ «սեզոնային միգրացիա» ներկայացնելով, ստում է էներգետիկայի նախարարը գազի գնի ու պարտքի մասին, ստում է ֆիննախը` իբրև թե չգիտեր այդ ամենի մասին, ստում են հարկայինն ու մաքսայինը, ստում են ոստիկանապետն ու աած-պետը, ստում է արտգործնախն ու ԱԺ խոսնակը` կեղծում, ուտում ու ստում են…

Արդեն պարսիկն է ստի համար մեղադրում, արդեն ռուսն է զզվելով իր «օրհնված» ոտը դնում, արդեն ամերիկացին մեր երկրի անունը արհամարհում, արդեն վրացին է մեզ ձեռ առնում …

Միայն թուրքն է այսօր շտապում ստուգայցով գալ իր երազած, ստրկացած, ցեխակոխ արված ՀայաՍՏԱնը` Ցեղասպանության ու ինքնացեղասպանության արդյունքը ստուգելու-ընդունելու համար…

Գրել է Տիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here