Այսօր երեկոյան Երևանում պայմանագիր կստորագրվի «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Այդ մասին Հրազդանում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Տեղեկացնում azatutyun.am-ը:
Միլլերը հայտնել է նաև, որ ռուսական գազը այսուհետ Հայաստանին կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, սակայն կոնկրետ թվեր չնշեց: