տուն Քաղաքական Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ

Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ

206
0

Նիդերլանդների ԱԳՆ կայքում Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ հիմնավորումը`Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

Նիդերլանդների արտաքին գերատեսչության ներկայացրած հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար՝ ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Հայաստանն այժմ տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»: