Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում: այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք հարյուր տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում և դրանք կիրառվում են»,- ասաց Թորոսյանը: