տուն Սպորտ Հայաստանը կխաղա Պորտուգալիայի,Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի և Ֆրանսիայի հետ․ Եվրո 2016, վիճակահանություն (տեսանյութ)

Հայաստանը կխաղա Պորտուգալիայի,Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի և Ֆրանսիայի հետ․ Եվրո 2016, վիճակահանություն (տեսանյութ)

88
0

171243543XL004_EURO_2016_Lo

Այսօր Նիցայում կայացել է Եվրո 2016-ի որակավորման փուլի վիճակահանությունը և հայտնի են դարձել Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները։

Պետք է նշել, որ մենք հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի հավաքականները։ Մեր խմբում է նաև Ֆրանսիայի հավաքականը, սակայն այդ թիմի հետ խաղերի արդյունքները չեն հաշվարկվի, քանի որ Ֆրանսիան ընդունելու է 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը, և այդ երկրի հավաքականի հետ խաղերը կհամարվեն ընկերական հանդիպումներ։ Սա առաջին անգամ է, երբ առաջնությունն ընդունող երկիրն ընդգրկվում է որակավորման խմբերից մեկում։

Նշենք նաև, որ Հայաստանը բոլոր այս հավաքականների հետ ընդգրկված է եղել Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման տարբեր փուլերում։ Դանիայի հետ մենք հանդիպել ենք անցած փուլում։

Խաղերը կմեկնարկեն սեպտեմբերին։ Ժամանակացույցը կորոշվի ավելի ուշ։

Խումբ A

1. Հոլանդիա

2.Թուրքիա

3.Լատվիա

4.Չեխիա

5.Իսլանդիա

6.Ղազախստան

Խումբ B

1.Բոսնիա և Հերցեգովինա

2.Իսրայել

3.Ուելս

4.Բելգիա

5.Կիպրոս

6.Լյուքսեմբուրգ

Խումբ C

1.Իսպանիա

2.Ուկրաինա

3. Սլովակիա

4. Բելառուս

5.Մակեդոնիա

6.Լյուքսեմբուրգ

Խումբ D

1.Գերմանիա

2.Իռլանդիա

3. Լեհաստան

4. Շոտլանդիա

5.Վրաստան

6.Ջիբրալթար

Խումբ E

1.Անգլիա

2.Շվեյցարիա

3. Սլովենիա

4. Լիտվա

5.Էստոնիա

6.Սան Մարինո

Խումբ F

1.Հունաստան

2․Հունգարիա

3. Ռումինիա

4. Հյուսիսային Իռլանդիա

5.Ֆինլանդիա

6.Ֆարերներ

Խումբ G

1.Ռուսաստան

2.Շվեդիա

3. Ավստրիա

4. Մոնտենեգրո

5.Մոլդովա

6.Լիխտենշտեյն

Խումբ H

1. Իտալիա

2.Խորվաթիա

3. Նորվեգիա

4. Բուլղարիա

5.Ադրբեջան

6.Մալթա

Խումբ I

1.Պորտուգալիա

2.Դանիա

3. Սերբիա

4. Հայաստան

5.Ալբանիա

6.Ֆրանսիա (հաշվարկից դուրս)