տուն Տնտեսական Հայաստանը կարող է ազատ առևտուր ունենալ նաև Սերբիայի հետ

Հայաստանը կարող է ազատ առևտուր ունենալ նաև Սերբիայի հետ

150
0

Vahram-Avanesyan

Ռուսաստանը Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի, ուստի հնարավոր է, որ Հայաստանը ևս նման համաձայնության գա Սերբիայի հետ: Այս մասին այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ հայ-սերբական գործարար համաժողովի ժամանակ:

Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի Հայաստան այցի շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունն այսօր կազմակերպել էր հայ-սերբական գործարար համաժողով Սերբիայից ժամանած արդյունաբերական 9 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սերբ գործարարները հանդիպեցին հայ գործարարների հետ՝ համագործակցության հնարավորությունները բացահայտելու ու քննարկելու համար:

Համաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ Հայաստանը ստեղծել է ազատ տնտեսական գոտնիներ, որը կարող է հետաքրքրել նաև սերբ գործարարներին: