տուն Տնտեսական Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքս»-ում

Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքս»-ում

196
0

Հայաստանը «Heritage Foundation»-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր:

Շեշտվել է, որ Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում հիմնականում կայուն մակարդակի վրա էր, իսկ վերջին երկու տարում նկատելի էր ՀՆԱ-ի աճ. կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, խթանում է արտահանումը և արտաքին ներդրումների աճը հետագա տնտեսական զարգացման նպատակով, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրավական արդյունավետությանը: