2009 թվից հետո Հայաստանը առաջին անգամ բավարարել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու թեկնածուներին ներկայացվող բոլոր պահանջները, սակայն այս տարի ևս չի դիտարկվի ֆինանսավորման համար: Այս մասին այսօր հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:
«Ես այնքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված այս տարվա համար, ինչքան որ կցանկանայի, բայց հուսով եմ՝ հաջորդ տարի լավատեսության հիմքերն ավելի շատ կլինեն: Մենք պետք է շարունակենք աշխատանքը կոռուպցիան Հայաստանում նվազեցնելու համար»,- ասաց Ք. Հիլիարդը: