Կառավարությունը որոշեց «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 425 մլն 842 հազար դրամ գումարից 424 մլն 603 հազար դրամը հատկացնել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածին համապատասխան)՝ դրամաշնորհ տրամադրելու նպատակով: