տուն ժամանց Հայազգի հայտնի մոդելների հնգյակը

Հայազգի հայտնի մոդելների հնգյակը

261
0

armeniasputnik.am-ը գրում է․

«Եթե ինչ–որ մեկը կասկածում է, որ ամենագեղեցիկը հայ աղջիկներն են, ուղղակի ցույց տվեք նրան մեր ընտրանին։ Այստեղ գեղեցկուհիներ են, որոնք հայտնվել են համաշխարհային ամսագրերի շապիկներին, պոդիումներում, գովազդային արշավներում և մրցույթներում։

Քիմ Քարդաշյան

Այս աստղն արդեն ներկայացնելու կարիք չունի. նա Լոս Անջելեսից է, համարվում է ոճի կուռք և ընդօրինակման կերպար Instagram-ի միլիոնավոր բաժանորդների համար։ Քիմը բազմաթիվ աստղային տիտղոսներ ունի. նա ռեալիթի շոուների դերասանուհի է, գործարար կին, հաջող մոդել։ Նա նկարվել է Vogue, GQ, Forbes, Elle, Playboy, Harper’s Bazaar, Esquire, Cosmopolitan և այլ ամսագրերի շապիկների համար։

Արմինե Հարությունյան

Երիտասարդ հայուհին այս տարվա սեպտեմբերին Միլանի Նորաձևության շաբաթիի ժամանակ իր դեբյուտով բառացիորեն պայթեցրեց «դեղին մամուլը»։  Աղջիկը մասնակցել է Gucci–ի 2020թ.–ի գարուն–ամառ հավաքածուի ցուցադրությանը։ Արմինեն իսկապես ոչ ստանդարտ արտաքին ունի. երկար դեմք, հաստ հոնքեր, երկար, բարակ քիթ։ Երաշխավորում ենք, որ նման տվյալներով նա հաջողության կհասնի Եվրոպայում և Ամերիկայում։

Ալիսա Փանիկյան

Այս գեղեցկուհին կանադացի աստղ է, բայց նրա նախնիները Հայաստանից են։ Ալիսան նվաճել է «Միսս տիեզերք Կանադա» տիտղոսը դեռ 2006թ.–ին, իսկ հիմա հաճախ է հայտնվում հեռուստաէկրաններին։ Նա հիմնականում մասնակցում է ներքնազգեստի արշավներին և ցուցադրություններին, ինչը զարմանալի չէ. աղջիկը շատ բարեկազմ է, գրավիչ դիմագծերով։

Посмотреть эту публикацию в Instagram

??? #peonyseason

Публикация от ?Alice Panikian? (@alicepanikian)

Թուլիփ Ջոշի

Բոլիվուդի այս հայ–հնդկական աստղն ասես արևելյան գեղեցկուհիների մասին հեքիաթներից լինի։ Նա երկար մազեր ունի, բարակ քիթ և հմայիչ դարչնագույն աչքեր։ Թուլիփը 2000թ.–ին արժանացել է Femina Miss India տիտղոսին և դրանից հետո ցանկալի մոդել դարձել խոշորագույն ապրանքանիշների բազմաթիվ գովազդային արշավներում. Pepsi, Ponds, Mobile TV, Siyaram, BPL, Smirnoff և այլն։

Посмотреть эту публикацию в Instagram

Hello world ??????❤?

Публикация от tulip joshi (@tulipkjoshi)

Էլիզա Մուրադյան

Էլիզան առայժմ չունի հայտնի շապիկներ և ցուցադրություններ, փոխարենը մասնակցել է «Միսս Տիեզերք 2018» մրցույթին (աղջիկը ներկայացրել է Հայաստանը)։ Եվ մենք վստահ ենք, որ նման արտաքին ունեցող աղջկա մոտ ամեն ինչ դեռ առջևում է։ Էլիզան դասական գեղեցկուհի է` շքեղ բարեմասնություններով, փարթամ մազերով և նուրբ դիմագծերով։