տուն ժամանց Հայազգի երաժիշտները ներկայացրել են «Անաստասիա» մուլտֆիլմի հայտնի երգի cover-ի հոլովակը (տեսանյութ)

Հայազգի երաժիշտները ներկայացրել են «Անաստասիա» մուլտֆիլմի հայտնի երգի cover-ի հոլովակը (տեսանյութ)

374
0

Արդեն կարող ենք վայելել Սիպիլի և ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը՝ հանրահայտ «Անաստասիա» մուլտֆիլմի ամենասիրված ստեղծագործության՝ «Once upon a December»-ի cover տարբերակը։
Օրերս համացանցում է հայտնվեց պոլսահայ երգչուհու եւ ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը՝ հանրահայտ «Անաստասիա» մուլտֆիլմի հայտնի ստեղծագործության՝ «Once upon a December»-ի cover տարբերակը։ 

Նշենք, որ երաժիշտների համագործակցության որոշումը կայացվել էր երկու տարի առաջ, սակայն միայն այս դեկտեմբերին ստացվեց Սիպիլի և Արայի միաժամանակ հայրենիքում լինելը։  Համագործակցությանը միացել է նաեւ «The Beautified project»-ի թավջութակահար Ալեքս Միրզոյանը, ով արդեն իր մասնակցությունն է ունեցել Սիպիլի մի շարք ստեղծագործություններում։

Երգարվեստում Սիպիլի ունեցած ձեռքբերումները քիչ չեն։

Երգչուհու հետ բացառիկ հարցազրույցը դիտեք Araratnews.am-ի «Արխիվ» հեղինակային հաղորդաշարի եթերում։

Ես մեծացա աղոթքների մեջ. Սիբիլ