տուն Քաղաքական Միջազգային Համբուրգը շների համար ամենահարմարավետ քաղաքն է

Համբուրգը շների համար ամենահարմարավետ քաղաքն է

289
0

url

Համբուրգը դարձել է 2013 թվականի DOGS AWARD-ի մրցանակակիր՝ դառնալով շների համար ամենահարմարավետ և ազատ քաղաք։ Այս մասին գրում է PressePortal.de-ն։ Էլբայի վրա գտնվող քաղաքում ապրում է մոտ 40 հազար շուն, որոնց համար ստեղծվել է 120 կանաչ այգի և Աուսենալստեր լճակի մոտ մեծ մայրուղի։

Այստեղ շան տերերն իրենց քառոտանի բարեկամներին փողոց են հանում առանց կապի և դնչկալի, իսկ Համբուգի շատ թաղամասերում գործում են շների համար բուժկետեր, ինչպես նաև գեղեցկության սրահներ։

Տեղեկացնենք, որ DOGS AWARD մրցանակը տրվում է 5-րդ անգամ։ Հիմնադիրը շների մասին պատմող գերմանական DOGS ամսագիրն է։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here