Համբուրգը պատրաստվում է մինչև 2034 թվականը ձերբազատվել փողոցներում ավտոմոբիլային տրանսպորտից: Այս մտադրության մասին հայտնել են քաղաքային իշխանությունները, որոնք 20 տարվա ընթացքում ստեղծելու են «կանաչ ցանց», որում ներգրավված են լինելու քաղաքային տրանսպորտն ու հեծանիվները: Այս մասին հաղորդում է Motors-ը:
Ներկայումս քաղաքաշինության մասնագետները պատրաստվում են ավելացնել պուրակներում և այգիներում հեծանիվների համար նախատեսված ճանապարհները: Ներկայումս Համբուրգի ճանապարհների ավելի քան 40 տոկոսը հատկացված է հեծանվորդներին:
Նման քաղաքականություն ներկայումս վարում է Դանիան, որը 26 մայրուղի կկառուցի դեպի Կոպենհագեն, որոնք նախատեսված են բացառապես հեծանվային երթևեկության համար: