Ամերիկյան Միսսուրի նահանգում «Համբերություն» անունով փիղը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչու է «Համբերության» համբերությունը սպառվել և նա հարձակվել է այգում արդեն 30 տարի աշխատող 62-ամյա աշխատակցի վրա։
«Սա մեր բոլորիս համար շատ տխուր դեպք է։ Նա կենդանիների հետ աշխատող շատ փորձառու մասնագետ էր։ Մեզ մոտ նախկինում երբեք նման դեպքեր տեղի չեն ունեցել», — ասել է քաղաքային խորհրդի քարտուղարը։
«Համբերությունը» 41 տարեկան էր և կենդանաբականան այգում բնակվում էր 1990 թվականից։ Առայժմ հայտնի չէ կենդանու հետագա ճակատագիրը։