Համացանցում հայտնվել է հումորային մուլտֆիլմ, որը նվիրված է ֆուտբոլի Աշխարհի առաջնության Գերմանիա -Պորտուգալիա խաղին, որն ավարտվել է Բունդեսմանշաֆթի հաղթանակով 4։0 հաշվով։
Մուլտֆիլմում հեղինակն անդրադարձել է Պեպեի հեռացմանը, Ռոնալդուի դժգույն խաղին, ինչպես նաև փոխել է Մեսութ Օզիլի կերպարը՝ նրան վերածելով այլմոլորակայինի։