«Կասպերսկու լաբորատորիան» համացանցում հայտնաբերել է մեծաքանակ վարակված նամակներ՝ ուղարկված հակավիրուսային ընկերությունների անունից։ Ինչպես հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը, նամակները պարունակել են
Վնասարար ծրագրով մի ֆայլ, որը նախատեսված էր օգտատերերի տվյալների, մասնավորապես ֆինանսական տեղեկությունների գողության համար։
«Թաքնվելով հակավիրուսների հանրահայտ մշակողների անվան տակ՝ չարագործները նամնկում հանձնարարում են բացել իրենց ուղարկած արխիվն ու ակտիվացնել»,- բացատրել են «Կասպերսկու լաբորատորիայում» և տեղեկացրել են, որ ոչ մի ընկերություն նման բովանդակությամբ նամակ էլփոստով չի ուղարկում։ նրանք նաև զգուշացրել են. օգտատերերին պիտի կասկածելի թվա ֆայլի անվան մեջ թվերի մեծ քանակությունը։