տուն Քաղաքական Միջազգային Համացանցը ԿՀՎ-ի նախագիծն է. Պուտին

Համացանցը ԿՀՎ-ի նախագիծն է. Պուտին

115
0

Two_F-15I_Ra'am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն է ստեղծել համացանցը։

«Համացանցը ստեղծել է ԿՀՎ-ն՝ որպես հատուկ նախագիծ։ Ուստի Ռուսաստանը պետք է պաշտպանի ազգային խոշոր համացանցային ռեսուրսներում առկա տեղեկությունները, քանի որ ԱՄՆ-ն վերահսկում է ամբողջ դաշտը», — Պուտինի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Պուտինն ընդգծել է, որ նախկինում ռուսական ընկերությունները նման ներդրումներ կատարելու հնարավորություն չունեին, սակայն այժմ նրանք կարող են պաշտպանել այն։

Խոսքը գնում է այն ընկերությունների մասին, որոնք էլեկտրոնային փոստերի, արագ հաղորդագրությունների և նմանատիպ այլ ծառայություններ են իրականացնում։