Համաշխարհային բանկը հայտարարել է, որ մտադիր է Գվինեային, Լիբերիային և Սյերա Լեոնեին 200 մլն դոլար հատկացնել Էբոլա համաճարակի դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ գումարներն անհրաժեշտ են երկրներին առողջապահության ազգային համակարգերը բարելավելու և համաճարակի հետևանքով տնտեսական խնդիրները հաղթահարելու համար։ Այս պահին հայտնի է, որ համաճարակի բռնկումից հետո մահացել է 887 մարդ։